2561 դիտում
22:52 20-02-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կապի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմից անդրադարձ է կատարվել Իրաքի նախարարի կողմից ավելի վաղ բարձրացված ոլորտային բարեփոխումներին` հատկապես ակնկալելով ինտերնետային հասանելիության բարելավման գործում հայկական կողմի աջակցությունը։ Կողմերը քննարկեցին նաև մոտ ապագայում Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության Բաղդադ այցի մանրամասները, ինչպես նաև այս բնագավառում երկկողմ Փոխըմբռնման մասին հուշագրի արդեն իսկ շրջանառվող նախագծի ստորագելու հնարավորությունը։
Դեսպան Փոլադյանը մատնանշեց էլեկտրոնային կառավարման “e-government”, էլեկտրոնային կնիքի “e-stamp”, էլեկտրոնային ստորագրության “e-signature” համակարգերի օգտագորման գործում հայկական հաջողված փորձը, որը, նախարար Յուսիրի հավաստմամբ, իրաքյան կողմի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրակամության մասին։
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
23:30 05-03-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարարի հետ
1492 դիտում
18:12 14-03-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առևտրի նախարարի հետ
1650 դիտում
21:59 02-04-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենի հետ
Այս բաժնից
394 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
958 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը