211652_close_icon

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են

views-count2334 դիտում article-date 13:26 20-02-2019
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

Նմանատիպ նյութեր