211652_close_icon
views-count7376 դիտում article-date 19:27 19-02-2019

Երբ դրդապատճառը անձնական է, կարծիքը կարող է լինել միայն բացասական. «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է լրատվական կայքի հրապարակման վերաբերյալ

Իհարկե, ամեն ոք Վեոլիա Ջուր ՓԲԸ վերաբերյալ սեփական կարծիքի իրավունք ունի: Ինչպես նաեւ համախոհների հետ որոշակի քայլեր նախաձեռնելու՝ ընկերության աշխատանքը բարելավվելու կամ սպառողների շահերը պաշտպանելու համար: Այդ թվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» կոչվող ֆեյսբուքյան խումբը: Սակայն երբ խոսքը ընկերության նախկին աշխատակիցների կամ նեղացած նախկին գործընկեր-կազմակերպությունների մասին է, միշտ չէ որ պետք է հավատ ընծայել նրանց օբյեկտիվությանը, հետեւաբար՝ նաեւ արտահայտած տեսակետին: Առավել եւս, երբ դրա հիմքը տարատեսակ սիրողական մակարդակով իրականացված ուսումնասիրություններն են, որի ցայտուն օրինակը «300-350 միլիոնի շեղումներ «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվետվություններում. նպատակը պարզ չէ» հրապարակումն է 1in.am - ում, տարածված մի շարք այլ լրատվամիջոցներով: Չխորանանք բերված «փաստերի ու հիմնավորումների» մեջ: ժամանակի զուր կորուստ է: Ասենք միայն, որ Վեոլիա ջուր ՓԲԸ գործունեության արդյունքները պաշտոնապես ստուգում է ՀՀ կառավարության կողմից միջազգային մրցույթով ընտրված Անկախ Տեխնիկական Աուդիտորը՝ գերմանական «Սաքսեն Վասսեր» ընկերությունը, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սպասարկմանը ներկայացվող ցուցանիշների ու պահանջների մասով, եւ Ջրային կոմիտեն՝ ջրային կառույցների շահագործման ու զարգացման հարցերով: Կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք վերը նշված պատկան մարմինների հետ միասին մշտադիտարկում են Վեոլիա Ջրի աշխատանքը, ստուգում ձեռքբերումները, ուսումնասիրում հանրային կարծիքը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խումբը դրանց թվում չէ: Ավելին, այն անգամ հասարակական կազմակերպություն չի հանդիսանում: Սակայն վերջինիս նպատակն ի սկզբան հայտնի է. ամեն կերպ վատաբանել ջրամատակարարին՝ անձնական դրդապատճառներով, հանրային բացասական կարծիք ձեւավորել ընկերության շուրջ, լավը հնարավորինս չնկատել, իսկ թերությունները, ընդհակառակը, ցցուն դարձնել: Ինչորէ, խմբի իրավունքն է, բայց սպառողն էլ ունի իրավունք՝ դատել Վեոլիա ջրի մասին ռեալ գործերով ու վստահել պատկան մարմինների կարծիքին, որոնց տեսակետը խստիվ հիմնված է վարձակալության պայմանագրի, ընկերության գործունեության լիցենզիայի եւ Վեոլիա ջրի աշխատանքը կարգավորող ու նրան ներկայացվող պահանջները սահմանող իրավական ակտերի վրա: Նույնը կոչ ենք անում եւ լրատվամիջոցներին: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր