Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 14-ին Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Զինվորական երդման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների ծնողները:
Միջոցառման մասնակիցները նորակոչիկներին մաղթել են խաղաղ և անվտանգ ծառայություն, համոզմունք հայտնել, հայոց բանակի շարքերը համալրած պատանիները բարձր կպահեն հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Արարողության ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնանքի խոսք է ուղղել նորակոչիկներին և նրանց հանձնել «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշաններ: