Եվրոպայի լիգա. Մխիթարյանը հայտավորված է ԲԱՏԵ-ի հետ խաղին, Ռեմզին և Օզիլը՝ ոչ
«Արսենալը» հրապարակել է խաղացողների ցանկը, որոնք կարող են մասնակցել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում ԲԱՏԵ-ի հետ հանդիպմանը:
Կազմում ընդգրկված չեն կիսապաշտպաններ Աարոն Ռեմզին և Մեսութ Օզիլը:
«Արսենալը» Բելառուս է մեկնել հետևյալ կազմով. Պետր Չեխ, Բերնդ Լենո, Մոհամեդ Էլ-Նենի, Լորան Կոսելնի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազետ, Լուկաս Տորեյրա, Շտեֆան Լիխշտայներ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Էնսլի Մեյթլենդ-Նայլզ, Ալեքս Իվոբի, Նաչո Մոնրեալ, Շկոդրան Մուստաֆի, Դենիս Սուարես, Մատեո Գենդուզի, Սեադ Կոլաշինաց, Գրանիտ Ջակա, Էդվարդ Նկետիա:
ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին: