1265 դիտում
13:37 13-02-2019
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը՝ գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին, ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում է:
«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամեաարդյունավետ գործիքներն են, և մենք այս ճանապարհին պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1972 դիտում
09:25 24-04-2021
Հայոց ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չի կարող ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին