211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը գոհ է Դավիթ Անանյանից. այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում. «Փաստ»

views-count2972 դիտում article-date 10:54 13-02-2019
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգևավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում ևս նմանատիպ պարգևավճարներ են տրվել: Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ-ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք և փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ: Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր