Փոլ Սքոուլզը գլխավորեց իր մանկության սիրելի ակումբը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը սկսել է մարզչական կարիերան:
Նա գլխավորել է անգլիական 4-րդ դիվիզիոնի «Օլդհեմ Ատլետիկ» ակումբը՝ վերջինիս հետ 1,5 տարվա պայմանագիր կնքելով, մինչև 2020թ. ամառը:
Նրա օգնականը լինելու է ակումբի նախկին մարզիչ Մայք Փրիսթը:
Սքոուլզը մանկությունից երկրպագում է «Օլդհեմին»: Նա պպատմել էր, որ թիմի հանդիպումները դիտել է և այն ժամանակ, և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու ընթացքում:
«Օլդհեմը» իր դիվիզիոնում 30 խաղից հետո ընթանում է 14-րդ տեղում: