211652_close_icon

Գոհար Աբաջյան. Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով

views-count11292 դիտում article-date 21:02 10-02-2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեկ շաբաթ «Ֆեյսբուք» չէի մտել, մտա «Ֆեյսբուք», պարզվեց 0.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը 0-250: Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack`ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս: Շարունակելով քաղաքական «կարևորագույն» թեմաներին սպառիչ պատասխաններ տալու պրակտիկան` նշեմ նաև, որ վերարկուս MassimoDutti է: Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին: Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված: Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար: Ինչ խոսք, ինքնին խոսուն է այն փաստը, որ մեր «ընդդիմադիրների» կարևորագույն թեմաները սահմանափակվում են իմ պայուսակով, կոշիկով, զոնտիկով և վերարկուով: Սակայն ցանկանում եմ տեղյակ պահել, որ այլևս երբեք չեմ արձագանքելու նման թեմաների: Իմ համար անհագստացող ընկերներիս էլ ուզում եմ վստահեցնել, որ ես քիչ քիչ սովորում եմ անտեսել նման անորակ և անբովանդակ նյութերը: Խորհուրդ եմ տալիս անել նույնը: Անտեսել, չարձագանքել unfollow, unlike և մնացած բոլորը միջոցները: Մեկնաբանություններին չեմ արձագանքելու` թեման չծավալելու նպատակով: Հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր