Մոսկովյան բանկերից մեկից տասնյակ մարդիկ են տարհանվել ռումբի առկայության ահազանգի պատճառով
Մոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բանկը գտնվում է Մոսկվայի հյուսիսում՝ Լենինգրադյան պողոտայում,: Շենքից շտապ տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 30 մարդ:
Այս պահին զննություն է կատարվում բանկի բոլոր սրահներում:
Նշվում է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը ՌԴ մայրաքաղաքում: