1416 դիտում
12:31 31-01-2019
Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում աջակցել. Շատունաս
Հունվարի 30-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում ընդունեց Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարականներով դեսպան Սիմոնաս Շատունասին (Simonas Šatūnas)։
Հանդիպման սկզբում դեսպան Շատունասը նշեց, որ առաջիկայում ԱլԳ դեսպանների խմբի այցի շրջանակներում նախատեսում է այցելել Հայաստան և հավելեց, որ այցը ցանկանում է օգտագործել նաև Հայաստան-Լիտվա երկկողմ կապերի խորացման և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք հնարավոր աջակցության ոլորտները նախանշելու համար։
Սիմոնաս Շատունասը նշեց, որ Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում՝ այդ թվում արդարադատության, կրթության, վերականգնվող էներգիայի, միջին մասնագիտական վերապատրաստման ոլորտներում աջակցություն ցուցաբերելու։
Դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացման և դրա մի շարք դրույթների կիրարկման ընթացքը։ Դեսպանը նաև նշեց, որ Լիտվան իր լավագույն փորձով կարող է կիսվել քաղաքականության, կառավարման մեջ կանանց ներգրավվածության, ՀՀ պետական կառավաման և տնտեսության թվայնացման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ օգտագործելու հարցերում։
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
14:21 04-10-2021
Լիտվան պատրաստ է օժանդակել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը հանդիպել է Սեյմասի նախագահին
1334 դիտում
23:28 12-11-2021
Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am