30646 դիտում
23:04 29-01-2019
Լրիվ Ձախորդ Փանոսի մոտիվներով գողություն Արագածոտի մարզում. 37–ամյա տղամարդը գողության պահին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին Աշտարակ բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն ստացած ահազանգի փաստով:
Այդ օրը, ժամը 15:30-ին հաղորդվել էր, որ «դեմքի, զույգ վերին վերջույթների, կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ ազդրի առաջնային մակերեսի թերմիկ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա. Կ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքը ստացել է բակում. անվադող այրելիս՝ գլխապտույտ է ունեցել և ընկել այրվող անիվի վրա:
Մինչ բժիշկները իրենց գործողությունները կկատարեին, Աշտարակի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպարատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Ա. Կ.-ի հայտնածը սուտ է:
Իրականում այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում նա գողություն կատարելու նպատակով Աշտարակ քաղաքի վերջնամասում գտնվող ՀՀ ՊՆ զորամաս տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինությունից պտոտուկահանի միջոցով տեղահան անելով՝ այնտեղից դուրս է բերել մետաղական արկղ՝ իր մալուխներով, ապա գունավոր մետաղներ գողանալու նպատակով մուտք է գործել նույն շինության ներսում տեղադրված էլեկտրաենթակայան և, չիմանալով, որ այնտեղ բարձր լարման հոսանք կա, կպել է շինային, ինչի հետևանքով էլ այրվել է ու ստացել նշված վնասվածքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ հունվարի 28-ին, Ա. Կ.-ն հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Համբարձումյանի մոտ տվել է խոստովանական բացատրութուն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)