33245 դիտում
22:06 15-06-2016
Ավտովթար Երևանում. 58-ամյա ուղևորուհին ընկել էր «Ձախորդ Փանոսի» օրը` մի քանի ժամում հայտնվելով 2 ավտովթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հունիս 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 23:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 29-ամյա Կարեն Գալոյանի վարած Subaru մակնիշի 34 DA 269 համարանիշի և Երևանի բնակիչ, 48-ամյա Ռոբերտ Բարբարյանի վարած Peugeot մակնիշի 23 ԼՕ 383 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր, Երևան քաղաքի Շոպրոնի 6-րդ շենքի բնակչուհի, 58-ամյա Ալինա Բարբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Բարբարյանը մի քանի ժամ առաջ էր մեկ այլ ավտովթարի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ժամանած նրա հարազատները ստիպել էին բժիշկներին, որպեսզի դուրս գրեն նրան, քանի որ, կարիք չկար, որ Ա. Բարբարյանը մնար բժիշկների հսկողության տակ, սակայն վերջինս ընկավ «Ձախորդ Փանոսի» օրը:
[color=#EF2929]
Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+