1224 դիտում
13:26 19-09-2019
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Սինոփսիս Արմենիայի» և Եվրոպական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական համալսարանի պաշտոնական հանդիպումների սրահում եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքվեց «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի և «Եվրոպական համալսարան» հիմնադրամի, ինչպես նաև առանձին հուշագիր` Եվրոպական համալսարանի և «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի միջև:
Հուշագրի կնքման հանդիսավոր արարողությանը ներկա էին «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Եվրոպական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները` ռեկտոր Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ:
Սույն հուշագրով նախատեսվում է համալսարանի կազմում գործող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի առնչությամբ գործադրել լավագույն ջանքեր` ամբիոնի ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման, ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար:
Պայմանագրի կարգավորման տիրույթում է գտնվում նաև ամբիոնի դասախոսների վերապատրաստումը, անհրաժեշտ ուսումնական նյութերի տրամադրումը, ամբիոնի մագիստրատուրայում լավագույն ուսանողների ուսումնառության ապահովումը և այլն:
Հատկանշական է, որ «Միկրոէլեկտրոնայինսխեմաներ և համակարգեր» ամբիոնը բուհում գործում է 2011 թվականից`կապի միջոցների և միկրոէլեկտրոնիկայի բնագավառում կրթության խթանման, բարձրորակ մասնագետների պատրաստման նպատակներով: Ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, ծրագրային և սարքային ապահովման միջոցներով հագեցած 4 լսարաններով, որոնց ստեղծման համար «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հատկացրել էր շուրջ 142 միլիոն դրամ:Ուսանողներն իրենց գործնական, լաբորատոր և ավարտական աշխատանքները կատարելիս օգտագործում են Սինոփսիս ընկերության 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ:
Ուսումնական ծրագրերն հասանելի են 4 լեզուներով և կիրառվում են 7 երկրների 16 համալսարաններում:Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են բնագավառի լավագույն դասախոսները, որոնց մեծ մասը կազմում են «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության առաջատար մասնագետները:Ամբիոնի գործունեության ընթացքում 21 ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգևների և ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների:
Եռակողմ փոխըմբռնման հուշագիրը առհավատչյան է համատեղ գործընկերային կապերի ընդլայնման և փոխգործակցության լավագույն ավանդույթների շարունակական զարգացման:
Պաշտոնական միջոցառման ընթացքում հնչեցին փոխադարձ շնորհակալական ելույթներ, հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր: Մասնավորապես, բուհի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման համար «ԵԿՏԱ 15 ամյակի» մեդալով պարգևատրվեց «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, շնորհակալագրերով պարգևատրվեցին «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերության ուսումնական դեպարտամենտի տնօրեն և «Միկրոէլեկտրոնայինսխեմաներևհամակարգեր» ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և այլք:
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
22:52 18-09-2019
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» եւ Եվրոպական համալսարանի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
1183 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը