211652_close_icon
views-count139509 դիտում article-date 18:14 27-01-2019

Ողբերգական ավտովթար Ապարանում. բախվել են Kia Sorento-ն ու Toyota RAV-4-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել Ապարանի փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, նրանց հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու դասակի հրամանատար Հ. Գալստյանը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ: Ոստիկանության ծառայողները հսկողություն են իրականացնում, որպեսզի վարորդները և ավտոմեքենաները չկայանեն, մինչև դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, պարզելու վիրավորների առողջական վիճակը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր արտասանելով, Kia Sorento-ի վրայից հանեց համարանիշները, սակայն ոստիկանները կարողացան այդ «լավ տղուն» կարգի հրավիրել, ով մինչ այդ առյուծ էր կտրում, դարձավ «խոնարհ հարս»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի ապացույցը ավտոմեքենաների առանց դժվարության երթեևեկությունն է նշված հատվածում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր