Փարիզն ու Մադրիդը հայտնել են, թե որ դեպքում Վենեսուելայի ղեկավար կճանաչեն Գուաիդոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիան և Իսպանիան հայտարարել են Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու պատրաստակամության մասին, եթե այդ երկրում ութ օրվա ընթացքում չհայտարարվի ընտրություններ անցկացնելու մասին:
«Եթե ընտրություններ անցկացնելու մասին չհայտարարվի ութ օրվա ընթացքում, մենք պատրաստ ենք Գուաիդոյին ճանաչել Վենեսուելայի նախահայ՝ քաղաքական գործընթաց սկսելու համար», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: