995 դիտում
16:20 26-01-2019
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին:
Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:
Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ընկերոջ հետ հանդիպելը միշտ հաճելի է: Կարծում եմ՝ այս այցը, հնարավոր համագործակցությունը մեր երկրի հետ կարևոր են ոչ միայն գիտության, այլ նաև հասարակության, հասարակական վարքի, անգամ քաղաքականության համար: Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և այդ նոր աշխարհը գերազանցապես ղեկավարվելու է նոր մտքերով, նոր մոտեցումներով, որտեղ քվանտային մոտեցումը կլինի առաջատարներից մեկը»:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մասնավորապես ասել է. «Իտալիայում Հայաստանն ընկալում են որպես ամենաբարձր մակարդակի ռազմավարական երկիր: Մեր երկրի նախագահը գիտությունը համարում է ապագային միտված հզոր և ուժեղ գործիք: Այս համատեքստում կարևոր էր նոյեմբերի մեր որոշումը՝ այցելել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա»:
Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման հեռանկարներին:
Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների գիտնականների և հետազոտական ինստիտուտների միջև կապեր ստեղծելու, գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ: Արմեն Սարգսյանի խոսքով, երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես արհեստական բանականության մաթեմատիկական մոդելավորման, ջրի պաշարների արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
13:48 08-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am