4002 դիտում
18:26 25-01-2019
Զինդատախազության կողմից արձանագրված խախտումներով պաշտպանության բնագավառում պետությանը պատճառված 2 միլիարդ դրամ վնասից մոտ 700 միլիոնը վերականգնվել է
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսի պարագայում արձանագրվել են խախտումներ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2.062.426.795 ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ նախորդող տարվա ընթացքում 2017 բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.805.202.342 դրամ: 2018թ. ընթացքում վերականգնվել է 679.995.540 դրամը, որը 2.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (294.507.920 դրամ):
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։
Հարկ է ընդգծել, որ միայն զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված 43 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 42 խախտման դեպքերով (2017թ.՝ 21) հայտնաբերվել է պետության գույքային շահերին պատճառված 1.803.945.459 դրամի վնաս, որը կազմում է հայտնաբերված վնասի չափի մոտ 90 տոկոսը: Դրանից վերականգնվել է 587.459.012 դրամը, որը կազմում է վերականգնված գումարի չափի 86 տոկոսը։
Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:
Ներկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.590.645 դրամի վնաս, որի 98 տոկոսը, վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։
2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը շարունակվում է, որոնց արդյունքները կհրապարակվեն հընթացս։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին