211652_close_icon

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

views-count514 դիտում article-date 18:00 06-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից՝ առանձնապես խոշոր չափերով՝ 700 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր