2345 դիտում
09:38 24-01-2019
Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը:
Ինքնին գրառման հանգամանքը պետք է որ որոշակիորեն թոթափեր արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում նկատվող խորհրդավորությունը, սակայն այդ խորհրդավորությունը գնալով ավելի է խորանում: Նախ՝ ինքնին գրառումը, բացի փաստի արձանագրումից, ուրիշ ասելիք չունի:
Երկրորդ՝ ստացվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցնում է առանց Մինսկի խմբի համանախագահության ներկայության, ինչպես որ հայտնի վերելակային հանդիպումն էր:
Այսինքն՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կա որոշակի շեղում ընդունված ձևաչափից: Ու նույնիսկ երեկվա լայվը առանձնապես բան չավելացրեց, բացի հերթական «եկեք պայմանավորվենք, որ դավադրություն չկա ու չի կարող լինել» կամ «այդպես ստացվեց» հայտարարություններից…
Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա:
Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը:
Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը: Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ:
Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին:
Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4099 դիտում
10:18 13-03-2015
Ռուսաստանում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում. Ժողովուրդ
1830 դիտում
09:21 09-04-2022
Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ․ «Փաստ»
Այս բաժնից
1195 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
523 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»