211652_close_icon
views-count9753 դիտում article-date 23:40 22-01-2019

Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106-ն ու ВАЗ 2110-ը. 06-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օրը ժամը 21:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 UO 250 համարանիշի եւ ВАЗ 2110 մակնիշի 35 TG 163 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր