41484 դիտում
22:01 21-01-2019
Քննչական կոմիտեի նախագահի հրամաններով պրոֆեսիոնալները նշանակվել են քննչական բաժինների պետեր
Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանի հրամանով Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Ռուբեն Մկրտչյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով Աշոտ Մելքումյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից և նշանակվել նույն մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված 3 անձինք քննչական ապարատում համարվում են իրենց գործի գիտակ, պրոֆեսիոնալ և նրանց վարույթում քննվող բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննվել և ուղարկվել դատարաններ, որտեղ դատական քննությունների ընթացքում բոլորը եղել են հիմնավոր:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանք համարվում են իրենց գործի գիտակ ու նվիրյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
31883 դիտում
11:16 29-10-2015
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակվել են քննչական բաժինների նոր պետեր