12552 դիտում
23:42 20-01-2019
ՊՆ-ն մոտ 16 մլն է ծախսել «Զինուժ» հեռուստածրագրի նոր տաղավարի կահավորման համար
Պետական բյուջեի հանդեպ հանրությունը միշտ էլ զգոնություն է ցուցաբերել։ Դրա հավաստիքը հանրային այն քննարկումներն ու քննադատություններն են, որոնք հաջորդում են պետական բյուջեի միջոցների հաշվին արված ծախսերի, պարգևատրումների մասին հրապարակումներին։
Պակաս զգոնություն չեն ցուցաբերում նաև լրագրողները՝ հրապարակելով այդ տվյալները։ Այսպես՝ մենք ուսումնասիրեցինք կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնի պայմանագրերը։
Մեր ուշադրությունը գրավեց Պաշտպանության նախարարության և «Տիգվան» ՍՊԸ-ի միջև վերջերս՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված մի պայմանագիր, ըստ որի՝ ՊՆ-ն պարտավորվում է վերոնշյալ ՍՊԸ-ին վճարել շուրջ 15մլն 840 հազար ՀՀ դրամ՝ «Զինուժ» հեռուստածրագրի հեռուստատեսային նոր տաղավարի դիզայնավորման և կահավորման աշխատանքների համար։
Պայմանագրի տեխնիկական բնութագիր բաժնում նշված է, որ տաղավարը պետք է բաղկացած լինի 3 մասից. «Որոնցից յուրաքանչյուրը կունենա առանձին գործառնական նշանակություն և նախատեսված կլինի առանձնահատուկ նկարահանումների համար։ Այս անհրաժեշտությունը բխում է հաղորդաշարի կոնցեպտից, ըստ որի՝ յուրաքանչյուր թողարկման ընթացքում պետք է լինեն՝ հիմնական լուրերի հատված, հարցազրուցի հատված, ինկրուստացիոն հատված խորագրերի համար»։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող այս հեռուստածրագիրը պատրաստում է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկը։
Ի դեպ, պետական այդ հիմնարկը ստեղծվել է մեկ տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ՝ միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:
Նմանատիպ նյութեր
3669 դիտում
16:23 01-02-2018
«Զինուժ» ստուդիան, «Հայ զինվորը» և «Սպայի տունը» կմիավորվեն. կստեղծվի «Զինուժ մեդիա»
1890 դիտում
15:59 18-03-2021
Աբու Դաբիի՝ ռազմարդյունաբերական ցուցահանդեսում միայն բուկլետներով տաղավարի համար ՀՀ-ն վճարել է 108 մլն դրամ. ԲՏԱ
Այս բաժնից
478 դիտում
19:32 02-05-2024
«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում՝ խորհրդարանում
445 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
472 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը