7289 դիտում
09:14 19-01-2019
Ալավերդին անորոշ վիճակում է․ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել իրենց վարկերը, ասում են՝ ամեն օր մեկը մյուսից պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն սա էլ հնարավոր չէ:
«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- «168.am»-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը:
Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետագային՝ նշեց. «Մի ամբողջ քաղաք անորոշ սպասում է։ Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում»։
Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ նշեց, որ հույսով սպասում են որևէ նորության:
«Վարկերի առումով էլ արդեն շատերի գործերը շուտով կգնան ԴԱՀԿ: 600 նախկին աշխատողներից մոտ 580-ը վարկառու է»,- հավելեց Արմեն Կիրակոսյանը:
Նշենք, որ 2018թ. որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
14:14 15-03-2023
Գարնանն ու ամռանն Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում. Պենտագոն
4583 դիտում
07:56 09-10-2015
Հրետակոծումների հետևանքով Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»