4628 դիտում
07:56 09-10-2015
Հրետակոծումների հետևանքով Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է սահմանամերձ համայնքների նոր խնդրի մասին. «Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ։ Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ։
Դրանք այն աշակերտներն են, որոնք դպրոցից վերցրել են իրենց փաստաթղթերը, այսինքն՝ պաշտոնապես են տեղափոխվել։ Բացի այդ՝ տնօրենն ասել է, որ կան նաև աշակերտներ, որոնք այժմ այլ բնակավայրերի դպրոցներ են հաճախում, բայց Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել։ Հրետակոծություններից հետո Կոթիից միայն Նոյեմբերյանի հիմնական դպրոց արդեն իսկ տեղափոխվել է յոթ երեխա։ Ի դեպ, Կոթիից բացի, Նոյեմբերյանի հիմնական դպրոց աշակերտներ են տեղափոխվել նաև Դովեղ գյուղից՝ երկու երեխա»։
Նմանատիպ նյութեր
7322 դիտում
09:14 19-01-2019
Ալավերդին անորոշ վիճակում է․ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում. «168 ժամ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1801 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին