slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից
211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

views-count1541 դիտում article-date 21:52 17-01-2019
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես անցումային գործընթացի միջոցով անցած երկիր, Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունը՝ առկա դրական փորձը կիսելու առումով: Մեր երկրների միջև առկա լավ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի ոլորտներում, ամուր հիմք է՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կընդլայնենք երկուստեք շփումներն այլ ոլորտներում եւ կամրապնդենք արդեն գոյություն ունեցողները: Հուսով եմ՝ Հայաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Սերտ համագործակցության ակնկալիքով՝ լիահույս եմ, որ շուտով մենք հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել անձամբ»: Մարիս Կուչինսկիսի ուղերձում նշվում է. «Լատվիայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Լատվիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության զարգացումը: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության և բարգավաճման»:

Նմանատիպ նյութեր