211652_close_icon
views-count30524 դիտում article-date 13:20 14-01-2019

Վիճաբանություն-կրակոցներ Երևանում. Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներին և ատրճանակը, դեպքի վայրում էլ՝ կրակված պարկուճները

Երեկ՝ հունվարի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի բակում վիճաբանություն է, որի ժամանակ հնչել են կրակոցներ և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 13։30-ի սահմաններում նշված շենքի բակում մի քանի ավտոմեքենաների կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վաղարշյան փողոցի 1-ին շենքի բնակիչներ՝ 53-ամյա Դավիթ Բրուտյանի, 25-ամյա Արման Բրուտյանի, 74-ամյա Սպարտակ Սարգսյանի, 48-ամյա Արթուր Սարգսյանի և Արամ Սարգսյանի միջև, որի ժամանակ փոխադարձ հնչեցվել են հայհոյանքներ և կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել հասարակության նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցները ձեռքերով, իսկ Դ. Բրուտյանը ձեռքին եղած դանակով փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Արթուր Սարգսյանը «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակոցներ է արձակել։ Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված 2 պարկուճ։ Կռվի բոլոր մասնակիցներն Արաբկիրի ոստիկանների կողմից բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր