211652_close_icon

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

views-count5828 դիտում article-date 17:09 12-01-2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրի: «Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նրանք քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում»,- հայտնել է աղբյուրը: Հիշեցնենք, որ փետրվարին Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպումներ անցկացնելու պետքարտուղարությունում:

Նմանատիպ նյութեր