2274 դիտում
16:41 09-01-2019
Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցում
Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի (Economist Intelligence Unit - EIU) «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցում, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը, ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում:
Այսպես, Հայաստանը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և կրկին դասակարգվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Այս կատեգորիայում Հայաստանը 2017 թվականի 4.11 ցուցանիշը հասցրել է 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդը:
Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։
Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։
Նմանատիպ նյութեր
801 դիտում
14:03 03-02-2023
2022 թվականի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. EIU
1269 դիտում
16:59 03-12-2014
Հայաստանը բարելավել է դիրքերը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ». տեսանյութ
3230 դիտում
22:14 10-07-2018
Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
961 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը