4450 դիտում
23:15 08-01-2019
Ժամը 23:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
[b]Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:
Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
541 դիտում
13:48 22-11-2024
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել Հոլոդոմորը
409 դիտում
13:32 22-11-2024
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
550 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով