Ժամը 13:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
[b]Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա:[/b]