Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձմեռային զորակոչի շրջանակներում «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռազմական ոստիկանության աշխատակիցները,ձմեռային զորակոչի շրջանակներում,2019թ. հունվարի 8-ից մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:
Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները: