211652_close_icon

Պուտինն ամանորյա շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

views-count6589 դիտում article-date 15:36 30-12-2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցում է Կրեմի պաշտոնական կայքը: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել առկա դաշնակցային կապերի, կառուցողական համագործակցության ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում գործընկերային փոխգործակցության է՛լ ավելի ամրացման առումով՝ շեշտելով, որ դա բխում է 2 եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը:

Նմանատիպ նյութեր