4227 դիտում
23:29 29-12-2018
Դավիթ Տոնոյանը մասնակցել է 102-րդ ռազմակայանի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացված միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։
Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի դերը տարածաշրջանի կայունության պահպանման գործում և համոզմունք հայտնել, որ սերտ փոխգործակցությունը այսուհետ ևս ամուր և արգասաբեր կլինի։
Նույն օրը Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
17:11 08-05-2015
ՀՀ վարչապետը մասնակցել է Շուշիում անցկացված տոնական միջոցառումներին. լուսանկարներ
2439 դիտում
10:52 17-02-2015
102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուդզինսկին շուտով պաշտոնանկ կարվի՞. ՀԺ
Այս բաժնից
850 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
643 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
805 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան