211652_close_icon
views-count995 դիտում article-date 11:38 27-12-2018

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության սահմանման վերականգնման նպատակով։ Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին մանկուց ունի հաշմանդամություն, հաշվառված է հիվանդանոցում, որտեղ պարբերաբար իրականացվում են բժշկական հետազոտություններ, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ, առանց բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու, որոշում են կայացրել որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չսահմանել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալությունը կազմակերպել է վերափորձաքննություն հանձնաժողովի ընդլայնված կազմով` Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Վերափորձաքննությանը ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը և կրկին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի սահմանվել։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի իրավական խորհրդատվությամբ երեխան ևս մեկ անգամ ԲՍՓ հանձնաժողովում մասնակցել է բժշկասոցիալական վերափորձաքննության` ներկայացնելով առողջական խնդիրները հավաստող նոր բժշկական փաստաթղթեր: Արդյունքում, սահմանվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ երկու տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր