211652_close_icon
views-count3018 դիտում article-date 09:25 27-12-2018

Մանվել Գրիգորյանի աշխատավարձից պահվել է 287 հա­զար 367 դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջա­նակներում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Աժ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարու­թյունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան՝ Աժ-ից տեղե­կացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հա­զար 367 դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր