2128 դիտում
16:57 25-12-2018
Սիցիլիայում կրկին արթնացել է Էտնա հրաբուխը
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին, այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Կղզու արևելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող նշանավոր հրաբխի գոտում, սեյսմոլոգները գրանցել են 150-ից ավելի ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 4,0 մագնիտուդով, տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, ժամը 20:26-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 2 կմ խորության վրա, Ռագալնա կոմունայից 7 կմհեռավորության վրա:
Հրաբխի հարավարևելյան լանջին գոյացել է նոր ճեղք, որից մոխրի սև ամպ է բարձրացել: Դրա պատճառով իշխանությունները մի քանի ժամով դադարեցրել են Ֆոնտանարոսի միջազգային օդանավակայանի աշխատանքը և գնացքների երթևեկությունը՝ Մեսինա-Կատանիա-Սիրակուզա երթուղով: Բացի այդ, հրաբխային մոխիրը ծածկել է Կատանիայի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այնտեղ օպերատիվ կերպով մաքրում են փողոցներն ու հրապարակները:
Փորձագետների կարծիքով, անհանգստանալու պատճառներ չկան, քանի որ այդ ժայթքումը սպառնալիք չի ներկայացնում ո՛չ մարդկանց, ո՛չ նյութական օբյեկտների համար:
Նմանատիպ նյութեր
2529 դիտում
09:25 22-05-2016
Էտնա հրաբուխն արթնացել է
997 դիտում
23:28 05-07-2024
Իտալական Սիցիլիա կղզում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը
1733 դիտում
09:44 28-09-2014
Ճապոնիայում արթնացել է «Օնտակե» հրաբուխը. կան տուժածներ
Այս բաժնից
745 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
832 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
832 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet