Էմոցիաները զսպող մարդիկ ավելի երկար են ապրում. գիտնականներ
                        Բրիտանացի գիտնականները, երկար հետազոտությունների արդյունքում պարզել են, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են զսպել էմոցիաները, ավելի երկար կյանքով են ապրում:
Նրանք այդ եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով 6000 մարդու: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթությունը, մշտական աշխատանքը և հոգեբանի մոտ այցելությունները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

