211652_close_icon
views-count3916 դիտում article-date 13:59 24-12-2018

Հենրիխ Մխիթարյանը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ չի ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը 18 գոլով դարձել է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հատկաշական է, որ Մխիթարյանը վերջին անգամ լավագույն ֆուտբոլիստ չէր ճանաչվել 2010 թվականին: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Player-2018.pdf]այստեղ[/url]: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: Սա էլ է ուշագրավ. Տալալաևը մինչև 2019թ. մարտը ՀՖՖ-ի կողմից որակազրկված է՝ ոչ մարզական պահվածք ցուցաբերելու համար: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Coach-2018.pdf]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր