Ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» անվամբ արձանը վնասել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Գյումրիում ականատես է եղել, որ վնասված է ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակի ոտքի հատվածը:
Թե ով կամ ովքեր և ինչ պայմաններում են վնասել արձանը, դեռևս պարզ չէ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է նաև, որ անգամ այս պայմաններում մարդիկ կանգնում և լուսանկարահանվում են արձանի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի