Էջմիածնում կրկին բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/12/23/ejmiatsin/2880045?fbclid=IwAR34j7A_TUJ4ExZUpKfc-0OvN_bcerFy0xpxBnXIS96b_tG6dMq0SYNOTnU]Tert.am[/url]-ը գրում է. Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր արել էջմիածնեցիներին դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հավաքվել Էջմիածնի հրապարակում:
«Մենք չենք դադարեցնում մեր քայլերը, մեր պայքարն ավարտված չէ, ուղղակի այլևս չենք փակի փողոցներ, հանրահավաք կանենք: Էջմիածնից մեր պայքարը կսկսվի հանուն օրինականության: Գեներալ Մանվելը նախատիպ է, պետք է նման երևույթներն այլևս չկրկնվեն և դրա համար մենք շարունակում ենք մեր պայքարը ու հասնելու ենք մեր վերջնական նպատակին»,- հայտարարել է Ջ. Գրիգորյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/23/ejmiatsin/2880045?fbclid=IwAR34j7A_TUJ4ExZUpKfc-0OvN_bcerFy0xpxBnXIS96b_tG6dMq0SYNOTnU]այստեղ[/url]