ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում. Tert.am
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/16/nss/2715832]այստեղ[/url]