2310 դիտում
22:45 21-12-2018
Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածյալին
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով բուժօգնության են դիմել 1995 թ. ծնված Գագիկ Թ.-ն և 1994 թ. ծնված Վահան Ղ.-ն:
Սեպտեմբերի 30-ին քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացվել են օպերատիվ տվյալներ, որ Գագիկ Թ.-ին և Վահան Ղ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 2001 թ. ծնված Նարեկ Գ.-ն:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նանսենի փողոցից բաժին են ներկայացրել Նարեկ Գ.-ին և հանձնել քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
16:52 24-06-2019
Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերեցին հետախուզվողին
Այս բաժնից
1720 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ