3400 դիտում
12:12 21-12-2018
«Մակունցն ասել է, որ քննարկում է նախարարությունը որպես առանձին կառույց պահպանելու տարբերակը». Լուսինե Իգիթյան. aravot.am
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներն այսօր առավոտից գործադուլ են հայտարարել եւ հավաքվել նախարարության շենքի դիմաց` բողոքելով այն փաստի դեմ, որ կառավարությունը մտադիր է նախարարությունը մի մասով միավորել քաղաքաշինության կոմիտեին, իսկ մի մասով` Կրթության եւ գիտության նախարարությանը։
Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/12/21/1003515/?fbclid=IwAR0DtyrimA-VbqYOKWvE141uyRtFoHX0MiikE6X4oce0eFmf5Eoy1KdDvfQ]aravot.am[/url]-ը, գործադուլ անողները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ են պատրաստել, որում հիմնավորել են, թե ինչու պետք է Մշակույթի նախարարությունը գործի որպես առանձին կառույց։
«Երեկ ենք իմացել, շատ վրդովված ենք։ Մասնագետների եւ մեր հետ չեն քննարկել այդ նախագիծը, այդ ով է նման բան որոշել։ Մշակույթը վերանում է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի աշխատակից, պատմաբան Լուսինե Իգիթյանը։ Նա տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ երեկ աշխատակիցների հետ հանդիպում է ունեցել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն աշխատատեղը չի կորցնելու։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/12/21/1003515/?fbclid=IwAR0DtyrimA-VbqYOKWvE141uyRtFoHX0MiikE6X4oce0eFmf5Eoy1KdDvfQ]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
28072 դիտում
15:56 28-07-2018
Հովհաննես Իգիթյան. «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». aravot.am
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1129 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից