Երևան-Մեղրի, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևան-Մեղրի, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: