1543 դիտում
18:05 19-12-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի ղեկավարած պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն առնչվող մի շարք հարցերի։
Գեղամ Գևորգյանը նշել է, որ ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, և նախարարությունը կներդնի առավելագույն ջանքեր համաձայնագրի ստորագրումն ու ծրագրի մեկնարկն արդյունավետ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրվել 10 մլն եվրո դրամաշնորհ, որն ուղղվելու է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
17:52 14-11-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1000 դիտում
18:19 04-12-2023
Գնել Սանոսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան