Պեպ Գվարդիոլա. Մոուրինյոն իմ աջակցության կարիքը չունի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը:
«Ինձ համար միշտ տխուր է, երբ մարզիչների հետ նման բան է պատահում: Նման իրավիճակներում մենք միայնակ ենք մնում: Բոլոր մարզիչներն էլ ինձ հոգեհարազատ են: Երբ արդյունք չկա, քեզ հեռացնում են:
Նա այնքան ուժեղ է, որ իմ աջակցության կարիքը չունի: Նրան լավագույնն եմ մաղթում, նա շուտով կվերադառնա», ասել է Գվարդիոլան: