13592 դիտում
22:58 18-12-2018
«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». Վերժինե Մովսիսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Thearmenians.am
Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղա դեկտեմբերյան անհավատալի ձյունառատ օրը, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթևոսյանի այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ պայմանավորվել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրո իրենց պատմությունից, Հրանտի կյանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականությունից, Վարպետի վերջին ժամերից և այսպիսի զրույց, կարծես թե, առաջին անգամ էր լինելու:
Ես այդ բնակարան չէի կարող մտնել առանց խոր երկյուղածության, թեև բախտավորություն ունեցել եմ հենց այդ հարկի տակ լինել նրա հյուրասենյակում, նրա հետ նստել նույն սեղանի շուրջ, մի բաժակ կոնյակ խմել,արժանանալ Վարպետի խոսքին:
Բայց այս այցելության զգացողությունները բոլորովին այլ են. նրա կյանքի ամենամեծ վկայի հետ փորձելու ենք գնալ այն ժամանակները, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծը մեր կողքին էր, թվացյալ՝ մեզնից մեկը, երբ ապրում էր, երբ գրում էր իր ծանր գիրը, երբ փրկություն էր որոնում ապրողներիս համար, երբ կայանալու ուղիներ էր գծագրում, երբ խոցվում էր յուրայիններից, մոտերից, իսկ Վարպետի աշխատասենյակի դուռը փակ է, լռություն, ձեռագրերը խնամքով շարված են անշունչ դարակներում, գրասեղանը անթուղթ է ու անգրիչ, հյուրասենյակում չկա նրա զորեղ ներկայությունը, առջևում էլ նրա ծննդյան օրն է:
Վերժինե Մովսիսյանին խնդրել էի խոսել ամենայն անկեղծությամբ, առանց պայմանականությունների, խնդրել էի հիշողությունների շերտերից դուրս բերել նույնիսկ ամենազգայունները և Վերժինե Մովսիսյանը համաձայնվել է առանց այլևայլությունների: Երևի այդ պատճառով էր, որ ամբողջ զրույցի ընթացքում ինձ թվաց, թե մենք բարձրաձայն կարդում ենք Հրանտի գիրը, Հրանտի կերպարները մեր կողքին են, մեր շուրջը, նրա տան ներսում, ու մենք նրանց հետ վերապրում ենք ժամանակը...
Սուրճ... և իմ առաջին հարցը.
- [b]Տիկին Վերժինե, հիշո՛ւմ եք, երբ Հրանտին հարցնում են. «Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք», պատասխանում է. «Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է»: Ասում են Դուք ուժեղ, իշխող կին եք, ի՞նչ զգացիք, երբ կարդացիք Վարպետի այս «ինքնախոստովանությունը»: [/b]
- Ցնցողն էն է երևի, որ Հրանտը չէր հավատում, թե մենք կամուսնանաք: (Ծիծաղում է): Իրեն ասել էին. «Հրանտ ջան, ինքը քեզ կխաբի, քեզ հետ չի ամուսնանա»: Թե ինչպե՞ս պետք է խաբեի, չգիտեմ: Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին: Բա ի՞նչ անեի, որ ուժեղ չլինեի: Հրանտը շա՜տ խոցելի էր, շա՜տ անպաշտպան: Եվ հետո, մենք մի կուրսեցի էինք, ու է՜ն ժամանակից սկսած նրա կյանքն անընդհատ ես էի կազմակերպում: Անընդհատ: Եթե մեկը չլիներ նրա կողքին հրող, առաջ տանող, պայքարող, նա կարող էր և ինստիտուտը թողնել և շատ բաներ, թեև՝ թողներ-չթողներ, միևնույն է, ինքը Հրանտն էր, Հրանտն էր լինելու: Ինքը ոնց ուզել է, ապրել է: Ես իրեն միշտ ազատ եմ թողել:
-[b] Կպատմե՞ք Ձեր ծանոթության, սիրահարվելու, սիրելու պատմությունը:[/b]
- Կպատմեմ: Դա մի բացառիկ պատմություն է: Իսկապես՝ բացառիկ պատմություն: Ես ու Հրանտը, գիտե՛ք, նույն ինստիտուտն ենք ավարտել՝ մանկավարժականը, բայց երկուսս էլ շատ յուրահատուկ կերպով ենք ընդունվել մանկավարժական:
Մանրամասներն՝ [url=https://thearmenians.am/hy/blog/hrantn-enqan-kul-gnacox-er-amenqin-verjine-movsisyan?fbclid=IwAR3sR7tRGDCfpv_UecxRBGqphG8wMSBBYo8fzLI4xlfDS5VxrOpbvkc-Jgc]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
948 դիտում
17:00 20-04-2015
Արցախի նախագահն ընդունել է նշանավոր հայագետ եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին
2852 դիտում
14:25 10-12-2020
Հրանտն ասել էր՝ ես նահանջող տղա չեմ․ «Առավոտ»
Այս բաժնից
766 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
655 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է