2929 դիտում
12:35 31-12-2020
Մենք ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենը և ամենքին, փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Սենոր Հասրաթյան
1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր. այդպես եղել է Սումգայիթյան ջարդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյամարտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր:
Այդպես եղել է Սումգայիթյան ջարդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյամարտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո ...
Սակայն այդ տխուր տարեմուտերից յուրաքանչյուրն ունի իրարից տարբերվող գույն ու բովանդակություն:
Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պայքարը...
Բայց ահա 2020թ. սեպտեմբերյան խայտառակության պարագայում տարեմուտի տխրությանս պատճառը լրիվությամբ այլ է:
Այս անգամ այն չունի ոչ գույն, ոչ բովանդակություն...
Մենք, պարզապես, ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր...
Կներեք, բայց այս տարեմուտն ինձ համար կա ու մնալու է օտար»,– գրել է նա։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4213 դիտում
22:30 31-12-2019
Կառավարության գործունեության 365 օրը՝ 365 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը