1754 դիտում
10:15 18-12-2018
ԱԺ-ում 2 հանձնաժողով կստեղծվի, 1-ը կզբաղվի ապօրինի հարստացման, մյուսը՝ «Մարտի 1-ի» ուսումնասիրությամբ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքերով:
Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:
Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
09:15 18-12-2018
ԱԺ-ում 2 հանձնաժողով կստեղծվի, 1-ը կզբաղվի ապօրինի հարստացման, մյուսը՝ «Մարտի 1-ի» ուսումնասիրությամբ․ «Ժամանակ»
Այս բաժնից
1312 դիտում
22:28 05-05-2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
1531 դիտում
19:39 05-05-2024
Կյանքից հեռացել է «Տիտանիկի» և «Մատանիների տիրակալի» դերասան Բերնարդ Հիլլը
1339 դիտում
13:19 03-05-2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում